Էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը
Պաղեստինի հետ հակամարտության սրման ընթացքում զոհված Իսրայելի բնակիչների թիվը գերազանցել է 1200-ը, գրում է «Times ոֆ Israel» թերթը:
«Շաբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել՝ չորեքշաբթի առավոտյան գերազանցելով 1200-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը հայտարարել էր ավելի քան հազար իսրայելցիների մահվան մասին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի անդամները ներխուժել են հրեական պետության հարավային սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան շարժման ռազմական թևը հայտարարել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության անցկացման մասին: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է Գազայի հատվածում «երկաթե թրե» գործողության մեկնարկի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության 2 ներկայացուցչի
- Իսրայելի Աշկելոն քաղաքում հրթիռ է ընկել հյուրանոցի վրա
- Իսրայելի վարչակարգի ռազմական ձախողումը «անվերականգնելի է». Այաթոլլահ
- Էսկալացիայի ընթացքում սպանված իսրայելցի զինվորների թիվը հասել է 123-ի
- ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը կառաջացնի խորը և լայն քաղաքական ցնցումներ. Վերլուծություն
- ՀԱՄԱՍ-ը սպառնում է մահապատժի ենթարկել պատանդներին՝ ի պատասխան Իսրայելի կողմից բնակելի շենքերի ռմբակոծության
- Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
- «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի հետախուզության ձախողումն է, որի վերլուծության համար տարիներ կպահանջվեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան