Հայաստանում կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը
«Փառատոնին մասնակցելու են մոտ 20 օդապարիկներ, որոնց անձնակազմերը ժամանելու են 10 երկրից»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց «Սքայբոլ» օդապարիներ արձակող ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը՝ ներկայացնելով հոկտեմբերի 14-18-ը Հայաստանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի օրակարգը:
Նա ասաց, որ Հայաստանում անցկացվող 5-րդ փառատոնին մասնակիցներ են հյուրընկալելու Բրազիլիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Վրաստանից, Ճապոնիայից և Ռուսաստանից:
«Առաջին թռիչքը լինելու է Հոկտեմբերի 14-ի արևածագին՝ առավոտյան ժամը 7-ին Հանրապետության հրապարակից և երեկոյան ժամը 17-ին»,-տեղեկացրեց Նաիրի Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ նույն վայրից և ժամերին թռիչքներ են նախատեսված նաև հոտեմբերի 15-ին: Հոկտեմբերի 16-ին և 17-ին թռիչքներ կիրականացվեն Գառնիի տարածքից, իսկ հոկտեմբերի 18-ին՝ Ապարանի ջրամբարի մոտից:
Բարսեղյանը հայտնեց, որ լինելու է մարզային մաս և լավագույն թռիչք և արդյունք ցույց տված մասնակիցները կպարգևատրվեն:
«Սքայբոլ» ընկերության տնօրենը հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում վաճառվել են օդապարիներով թռչելու տոմսերը, բյաց դեռ մի քանիսը մնացել են, իսկ ընկերությունը գրանցում է 6-12 տրեկան երեխաներին, նրանց համար անվճար թռիչք կազմակերպելու համար:
Նաիրի Բարսեղյանը հայտնեց, որ նպատակ են դրել օդագնացության աշխարհի քարտեղում Հայաստանը որպես կետ ամրագրել, նրա ճանաչելւությունը բարձրացնել և Թուրքիայի Կապադոկիայի կենտրոնի հետ մարցակցելը, որտեղ օրական 100-150 օդապարիկ է օդ բարձրանում:
Հարակից հրապարակումներ`
- Օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր հայաստանցին ստացավ վկայականը
- Հարյուրավոր օդապարիկներ՝ Ֆրանսիայի երկնքում