Եթե ասենք՝ Նիկոլը դավաճան է, դա քաղաքակա՞ն է, թե՞ փաստ է. Աթանեսյանը՝ դատավորին
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստին դատավոր Վ.Դոլմազյանը հիշեցրեց պաշտպան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, որ՝ «ի սկզբանե համոզմունք ենք ունեցել, որ գործ ունեն քաղաքական հետապնդման հետ, բայց այդ մասին կասի Արմեն Աշոտյանը»։
«Եթե քաղաքական ենթատեքստ պարունակող որևէ հանգամանք եք ներկայացնելու, ի սկզբանե նշեմ, որ դատարանը կընդհատի ձեզ և թույլ չի տա, որ այստեղ քաղաքական հայտարարություններ անեք։ Ձեր խոսքն այստեղ կարող է լինել միայն քրեական դատավարության, սահմանադրության սահմաններում։ Քաղաքական հայտարարություններ չեն թույլատրվում»,- ասաց դատավորը։
Տիգրան Աթանեսյանը խնդրեց պարզաբանել՝ որոնք են քաղաքական, որոնք են սահմանադրության մեջ, որոնք դուրս։
«Այսինքն եթե ասենք՝ Նիկոլը դավաճան է, դա ի՞նչ՝ քաղաքակա՞ն է, թե՞ փաստ է։ Դուք սահմանափակում եք իմ վստահորդի իրավունքը՝ չիմանալով հանդերձ, թե ինչ է խոսում»,- դիմելով դատավորին՝ ասաց Աթանեսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունքներ տվել, եթե հրաժարվում է անգամ առերեսվել. Պաշտպան
- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Շալվար հագնող ա պետք, որ շալվարի նշաձողը բարձրացվի․ Աշոտյան
- «Ես ստիպված եմ Ձեզ ընդհատել», «Մի ընդհատեք». Աշոտյանի գործով նիստում
- Որդիների տարիքի մասին հարցը շփոթեցրեց Աշոտյանին
- Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճ եկավ Արցախի դրոշով կրծքանշանով
- Նախաքննական մարմինն ուսումնասիրել է Աշոտյանի՝ 2015-ից ստացած զանգերն ու սմս-երը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան