Իսրայելի հարավում՝ կիբուցներից մեկում հայտնաբերվել է 200 գլխատված մարդու դի, այդ թվում՝ 40 երեխայի
Իսրայելական զինվորականները Քֆար-Ազայ կիբուցում, որը հարձակման էր ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից, բազմաթիվ խաղաղ բնակիչների դիեր են հայտնաբերել: Լուրը հայտնում է «Կոմերսանտը»-ը։
i24 հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում կա 40 երեխա։ Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ իսրայելցի զինվորները չեն կարողանում մտնել համայնքի բոլոր տները գրոհայինների թողած ականների պատճառով։ Zaka կամավորական կազմակերպության տվյալներով՝ կիբուցում մոտ 200 դի է հայտնաբերվել։
Իսրայելցի զինվորները շարունակում են իրենց տներից դուրս բերել խաղաղ բնակիչների դիերը։ «Որոշ զինվորներ ասում են, որ գտել են նորածինների՝ գլուխները կտրած, և ամբողջ ընտանիքներ սպանվել են իրենց անկողնում: Շուրջ 40 նորածինների և փոքր երեխաների դուրս են բերել անվասայլերով»,- հայտնում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ ավելի քան 70 զինյալներ հարձակվել են համայնքի վրա, նրանցից մի քանիսը սպանվել են իսրայելցի զինվորականների կողմից։
Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումների ընթացքում զոհվել է ավելի քան 900 խաղաղ բնակիչ, ավելի քան 2,9 հազարը վիրավորվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը նշում է 830 զոհի և 4250 վիրավորի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում սպանվել են խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու նրա կինը
- Էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը
- Մենք համբուրում ենք կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը.Հոմենեի
- Ռուսաստանը հյուպատոսական ծառայություններ կբացի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան