Կրեմլը տեղյակ է` ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Կրեմլը տեղյակ է` ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, որը կայանալու է Բիշքեկում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«ՀՀ վարչապետ Փաշինյանը կբացակայի որոշակի հանգամանքների բերումով»,- ասել է նա։
Հարցին, թե Կրեմլը գիտի՞ նրա բացակայության պատճառների մասին, ՌԴ նախագահի օգնականը դրական պատասխան է տվել։
«Մեզ հայտնի է, բայց երևի նա ինքը ինչ-որ կերպ կբացատրի»,-ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ Ղրղզստանում Պուտին-Փաշինյան հանդիպում կկազմակերպվեր, եթե ՀՀ վարչապետը գար ԱՊՀ գագաթնաժողովին։
«Մենք պայմանավորվել ենք, որ շփում կլինի Ալիևի հետ, քանի որ նա ներկա է լինելու հանդիպմանը։ Եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Միաժամանակ Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն։
«Վերջերս հեռախոսազրույց է եղել, զրուցել են Պուտինի ծննդյան օրը։ Եղել են մի քանի բովանդակային պահեր։ Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն։ Քննարկելու շատ բան կա»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան