Հինգ անձ երաշխավորել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար․ Մելիքյան
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք,մեր համոզմամբ, քաղաքական հետապնդման հետ, մեր պարտքն է դատարանին ներկայացնել հնարավոր այլընտրանքային երաշխիքները, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա դրանք դիտարկելու»,- Արմեն Աշոտյանի դատական նիստի ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու ներկայացրեց տնային կալանքը և երաշխավորություն խափանման միջոցների հետ կապված փաստաբանների միջնորդությունը հիմնավորող փաստաթուղթը։
«Ինչպես նշվեց, մեր վստահորդը չի ապրում այն տանը, որտեղ որ գրանցված է և այդ տունն ունի սեփականատեր։ Դատարանին եմ ներկայացնում տան սեփականատիրոջ կողմից ներկայացվող դիմումը»,- ասաց Մելիքյանն ու ընթերցեց դիմումը։
Հաջորդիվ գրավադրմամբ խափանման միջոցի որպես սահմանաչափ Մելիքյանը նշեց 40 մլն դրամը։
Ինչ վերաբերում է երաշխավորությանն, ապա Մելիքյանը նշեց, որ 5 անձ ներկայացրել է երաշխավորի դիմում։
«Առաջինը՝ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի, Բագրատյանի , Հայկ Մամիջանյանի, Էլինար Վարդանյանի կողմից և Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպաս Խաչատրյանի կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է