«Քաղաքական հետապնդումն այսպես է լինում»․ փաստաբանը՝ Աշոտյանին ևս 3 ամիս կալանքի տակ պահելու որոշման մասին
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն Արմեն Աշոտյանի կալանքը երկարացրեց 3 ամսով: Դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի կալանքը գրավով, տնային կալանքով և անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունները։
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական նիստից հետո անդրադառնալով դատավորի որոշմանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց խնդիրն այն էր ցույց տալու իրենցից կախված ամեն ինչ արել են։ «Այսօր գուցե սա արդյունավետություն չունի, բայց վաղը, մյուս օրը ունենալու է։ Օրինակ՝ տեսանք,որ ԵԱՀԿ խորհրդարանի վեհաժողովի նախագահը Եվրոպական կուսակցության ներկայացուցիչը վստահություն փաստորեն չէր ներշնչում։ Մենք միջնորդեցինք հայ առաքելական եկեղեցու երկու հետևորդների երաշխավորության տեքստը»,- ասաց փաստաբանը։
Այն որ Արմեն Աշոտյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, այդ մասին չի խոսվել, քանի որ ըստ փաստաբանի, մեր երկրում շարունակում է արժեք մնալ։
«Քաղաքական հետապնդումն այսպես է լինում»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հինգ անձ երաշխավորել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար․ Մելիքյան
- Դատավորի հայտարարությունը հունից հանեց Աշոտյանին
- Ո՞վ է Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունքներ տվել, եթե հրաժարվում է անգամ առերեսվել. Պաշտպան
- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին