Հենց թուլություն եք ցույց տալիս, սկսում են ձեր վրա ոտքերը սրբել. Ավետիք Չալաբյան
«Մեր երկրում կա մտքի երկու դպրո։. Մի դպրոցը՝ ինչ ուզում են թուրքերն ու ադրբեջանցիները՝ զիջենք, մենակ կարողանանք իրար հետ խաղաղ ապրել, այդ մտքի դպրոցի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է և շատ այլ մարդիկ, որոնք շրջապատում են իրեն, և որոնց շատերին մենք անգամ չենք էլ տեսնում, բայց իրենք այդ միտքն են առաջ տանում»,- Panorama.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ժամանակավրեպ չէ «Հայաքվե» նախագծի Ցեղասպանությանն առնչվող կետը խաղաղության օրակարգի համատեքստում, պատասխանեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, այդ «մտքի դպրոց»-ի մաս կազմող մարդիկ հաշվի չեն առնում, որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն կանգնելու որևէ կետում, իրենց նպատակը՝ հայկական սեպը թուրքական աշխարհից հանելն է։
«Եթե մենք ուզում ենք էս երկրում, մերպատմական հայրենիքում ապրենք, տիրություն անենք, պետք է հասկանանք, որ այդ էքսպանսիային պետք է դիմադրել։ Պետք չի գնալ էն ուղիով, որ եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնել, ցեղասպանությունից պիտի հրաժարվենք, ո՛չ, ընդհակառակը, պետք է չհրաժարվել։ Իրենց հետ հարաբերությունները պետք է վերականգնենք մեր համար բարենպաստ պայմաններով»,-ասաց նա։
Եզրափակելով խոսքը, Չալաբյանն ավելացրեց, որ ոչ ի դեպքում չի կարելի թուլության նշաններ ցույց տալ. «Հենց թուլություն եք ցույց տալիս, սկսում են ձեր վրա ոտքերը սրբել, ոնց որ հիմա է տեղի ունենում։ Չենք կարող մենք անվերջ ունենալ թույլ իշխանություն, որն անընդհատ մեզանից զիջումներ է պահանջում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան