Դատավորի հայտարարությունը հունից հանեց Աշոտյանին
«Ես կանխակալ եմ համարում մինչև իմ ելույթը ձեր արած ռեպլիկը, որը համարում եմ իմ անձի գոյության հետ կապված գնահատական, քանի որ հնչել է մինչև իմ ասելիքը։Ես ֆիզիկական իմ ներկայությամբ քաղաքական եմ, ես՝ քաղաքական եմ։ Այդպես է ստացվել իմ ճակատագիրը, չլինե՞մ ։ Քաղաքական գործիչ եմ, քաղաքական կենդանի եմ (ըստ Արիստոտելի), քաղաքական բանտարկյալ եմ ։ Ես խնդրում եմ ապահովել իմ տարրական իրավունքները և կիրառել անմեղության կանխավարկածը։ Ես դեռ բան չասացի,դուք արդեն ինձ ուզում եք սահմանափակել։ Ի՞նչ գիտեք ես ինչ եմ ասելու»,-ասաց Աշոտյանը։
Դատավորը ընդհատեց՝ պարզաբանելով, որ ասել է՝ այստեղ քաղաքական հայտարարություններ անելու տեղ չէ։
Աշոտյանն էլ քննարկումը փակեց ՝ արձանագրելով․ «Մինչև իմ բերանը բացելը, ոմանց մոտ արդեն պրոբլեմ կա իմ անձի հետ կապված։ Եվ դա լավագույն հիմնավորումն է,թե ինչու եմ մինչև հիմա ես նստած»։
Շարունակելով խոսքը Արմեն Աշոտյանը հայտարարեց․ «Սիրելի ժողովուրդ, ես ներեղություն եմ խնդրում, որ այս համատարած ազգային դուրդ ու ցավի մեջ, ուշադրություն եմ սևեռել իմ անձի իրավունքների ակնհայտ սահմանափակման, այս դատավարության վրա։ Ես ինձ վատ եմ զգում, շատ վատ եմ զգում, քանի որ երբ ապօրինի ձևով ինձ առաջին անգամ կալանավորեցին, ես լքել եմ Ձեր իրականությունը այն լրիվ ուրիշ էր։ Այնտեղ կար երկու հայկական պետություն, այսօր եթե անգամ ինձ վերադարձնեն այդ ազատությունը , ինձ վերադարձնում են մի իրականություն, որտեղ մեկ հայկական պետություն է, որտեղ այլևս լրացուցիչ 500 մարդ կամ թաղված է, կամ մահացած, կամ էլ՝ անհետ կորած։ Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100,000 մարդ գիտեմ, որ այլևս օջախ չունի։ Ես այնուհանդերձ նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, ես ինձ վատ եմ զգում դրա համար»։
Ավելի մանրամասն՝տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունքներ տվել, եթե հրաժարվում է անգամ առերեսվել. Պաշտպան
- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Շալվար հագնող ա պետք, որ շալվարի նշաձողը բարձրացվի․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է