Բաքվից հայտարարում են, թե Արծվաշենը չեն օկուպացրել
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սուտ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Արծվաշենը և մի քանի հայկական գյուղերի տարածքներ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն
Երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը վերահսկում է Հայկական ԽՍՀ-ի կազմում գտնվող տարածքները, մասնավորապես՝ Արծվաշեն գյուղը, ինչպես նաև Բերքաբեր, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի հողատարածքները։
Փաստենք, որ Հայաստանի Հանրապետության Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը 1991 թ. ուներ 4500 բնակիչ։ 1992թ.-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում անկլավի վերածված Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվել էր ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում՜ Ճամբարակում: