Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1100-ի
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1100-ի, վիրավորվել է ավելի քան 5300 մարդ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Չորեքշաբթի ժամը 18:20-ի դրությամբ զոհվել է 1100 քաղաքացի, ևս 5339-ը՝ վիրավորվել», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 7-ի առավոտյան աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելից մեծ թվով կանայք և երեխաներ արդեն իսկ մեկնել են Կիպրոս և Թուրքիա
- Պուտինն ասել է, որ Իսրայելը զբաղեցրել է պաղեստինցիների բնօրրան համարվող հողերի մի մասը
- Մենք համբուրում ենք կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը.Հոմենեի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան