Շատ հայաստանցիներ իրենց դռներն են բացել ղարաբաղցիների առաջ. ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նոր նախագահ, դոկտոր Դանիելա Դե Ռիդերը (Գերմանիա) այսօր լուրջ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա զարգացումների և ղարաբաղյան փախստականների իրավիճակի կապակցությամբ։
«Այս պահին մենք ականատես ենք տեղահանման Հարավային Կովկասում։ Սեպտեմբերի վերջին ռազմական գործողությունների սրումից հետո Ղարաբաղի տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ փախել է Հայաստան։ Փախստականների կեսից ավելին երեխաներ և տարեցներ են։ Հայաստանն ուշագրավ համերաշխություն է ցուցաբերել, հասարակ քաղաքացիներն իրենց տան դռներն են բացել։ Այնուամենայնիվ, մեծ թվով փախստականները հսկայական տնտեսական, ֆինանսական և սոցիալական ծանրաբեռնվածություն են ստեղծում երկրի վրա»,-ասել է նա։
Դանիելա Դե Ռիդերը ողջունել է Եվրամիության և ԵԱՀԿ որոշ անդամ երկրների կողմից կամավոր կերպով շտապ մարդասիրական օգնության ցուցաբերումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ՄԱԿ ՓԳՀ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար:
«Օգնության հետագա ավելացումը կարևոր են, քանի որ Հայաստանին հնարավորություն կտան էական աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի փախստականներին և հյուրընկալող համայնքներին՝ հաշվի առնելով նաև առաջիկա ձմեռային դաժան ամիսները»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է լիովին երաշխավորեն Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները։
«Թեև ՄԱԿ-ի կողմից տեղում ստուգումների վերաբերյալ Ադրբեջանի կառավարության համաձայնությունը կարևոր դրական քայլ է, ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի ավելի երկարաժամկետ առաքելությունը կարող է նպաստել համայնքների միջև փոխվստահության ձևավորմանը և նպաստել փախած ղարաբաղցի հայերի վերադառնալու պատրաստակամությանը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին․ Մաս 2
- Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում