Եվրոպայում քաղաքացիական պատերազմն անխուսափելի է․ Մասկի մռայլ կանխատեսումը
Եվրամիության ժամանակակից քաղաքականությունը և առկա միգրացիոն միտումները Եվրոպայում քաղաքացիական պատերազմն անխուսափելի են դարձնում։ Այս մասին հայտարարել Է ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։
Այսպես է նա արձագանքել բրիտանացի քաղաքական մեկնաբան Կոնստանտին Կիսինի կողմից եվրոպական երկրների քննադատությանը, որոնք, նրա խոսքով, ոչ միայն բացում են սահմանները այլ արժեքներ ունեցող մարդկանց համար, այլև «հրեշացնում» են այն քաղաքական գործիչներին, որոնք դեմ են դրան:
«Եթե ներկայիս միտումները շարունակվեն, Եվրոպայում քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»,- հայտարարել է Մասկը: