«Հրապարակ». Ինչի համար է Փաշինյանը «ռակիրովկաներ» անում քաղաքապետարանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու առաջին նիստից ու քաղաքապետի ընտրությունից հետո քաղաքապետարանում մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին: Ամենաարտասովորը թերևս հայտնի «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանի պարագան էր, ով նախորդ ավագանիում ղեկավարում էր Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը և շինթույլտվություններ տալու հարցում տարբեր օղակների հետ գործարքների մեջ էր մտնում: Երեկ այս պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց և ընտրեց Ալեքսանդր Բադալյանին:
Տեղեկություններ կան, որ Նուարդ Վարդանյանը` հայտնի Ժոկոյի աղջիկը, հնարավոր է թաղապետ նշանակվի: Տեղեկություններ կան նաև, որ Ավինյանի մտերիմը` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ հնարավոր է գործադիր տեղափոխվի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին: Այս «ռակիրովկաները» Փաշինյանն անում է, որ Ավինյանին զրկեն ավագանիում կուռ հենարան ունենալուց։ Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին։ Այդ օրը տեղի կունենա նաև ինաուգուրացիան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում