Մենք Արցախի պահանջից հրաժարվելու իրավունք չունենք. Մենուա Սողոմոնյան
«Եթե մենք վերցնենք ու խայծը կուլ տանք, ասենք՝ Արցախն արդեն հայաթափվել է, իմաստ չունի նրա իրավունքների համար պայքարել, հանրության շրջանում իմպուլս ու պահանջ չի գեներացվի,- «Հայաքվե» նախաձեռնության նախագիծն ԱԺ հանձնելուց հետո լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ, «Հայաքվեն» այս քայլով ցանկանում է Արցախի հարցով հանրային պահանջը մշտապես վառ պահել։
«Ադրբեջանցիներն իրենց պահանջից երբեք չհրաժարվեցին և չասացին՝ քանի որ Կովսականն ադրբեջանցիներից դատարկված է, այդ հարցին չեն անդրադառնա։ Այդ պահանջը նրանք պահեցին, ի վերջո կարողացան այդ պահանջը գեներացնել, երբ աշխարհաքաղաքական իրողություններ փոխվեցին, իրենց հակառակորդ պետության ներսում իրենց համար բարենպաստ քաղաքական միջավայր ստեղծվեց։
Մենք նույնպես Արցախի պահանջից հրաժարվելու իրավունք չունենք, առնվազն այն պատճառով, որովհետև դա մեր սահմանադրաիրավական հիմքերում է ամրագրված, այսինքն դա ժամանակից դուրս պահանջ է, աշխարահաքաղաքական համատեքստից դուրս պահանջ է, որից մենք հրաժարվելու իրավունք չունեք»,- ասաց Սողոմոնյանը։
Ըստ նրա, չպետք է սպասումներ ունենալ, որ այս քայլով ապահովելու են Արցախի իրավասուբյեկտության ճանաչումն ամբողջապես. «Սա քայլերից մեկը կարող է լինել, բայց Արցախի իրավասուբյեկտության ճանաչումն իրավական մեխանիզմների գործադրումն է, որը պետք է զուգահեռել քաղաքական մեխանիզմների»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը
- ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
- Հայաքվեի ստորագրությունների վավերականության հարցով ԿԸՀ-ն այսօր նիստ կհրավիրի
- Հերոսանալու անհրաժեշտություն չկա, մեզ պետք է չմաշվել․ Մենուա Սողոմոնյան
- Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ՝ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ.Մենուա Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում