Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի»՝ սեպտեմբերի լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է մոսկովյան ակումբի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների քվեարկությանը արդյունքում Նաիր Տիկնիզյանը 11539 ձայնից ստացել է 6368 ձայն (55,2%)։ «Լոկոմոտիվի» մամուլի ծառայութունից հայտել են, որ Նաիրը սեպտեմբերին մասնակցել է հինգ հանդիպումներից չորսին, որոնցից յուրաքանչյուրում կանոնավոր և օգտակար միացել է գրոհներին՝ միևնույն ժամանակ կարողանալով աշխատել պաշտպանությունում։
«Զենիթի» հետ խաղում էլ Տիկնիզյանը նախ գոլային փոխանցում է կատարել, ապա խփել է գոլ ավելացված ժամանակում՝ ակումբին բերելով հաղթանակ Սանկտ Պետերբուրգի թիմի նկատմամբ։
24-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Տրամադրությունը լավ է, որևէ վախ չկա. Նաիր Տիկնիզյանը՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման մասին
- Հաճելի հույզեր ապրեցի․ Նաիր Տիկնիզյանը` Հայաստանի հավաքականի և իր խփած գոլի մասին
- Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել