Սանդուն Ռուսաստանին սպառնալիք է համարել Մոլդովայի համար
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի շխատանքների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում, ասել է, որ Ռուսաստանը, երկար տարիներ շանտաժի է ենթարկել հանրապետությանը:«Գազետա ռու»-ն անդրադարձել է Մոլդովական TVR հեռուստաալիքի ռեպորտախում մեջբերված ելույթի հատվածին։
Նրա խոսքով, ռուսական կողմն ընդհանուր առմամաբ վտանգ է ներկայացնում պետության համար։
«Մենք շատ պարզ տեսնում ենք, թե ինչպես Կրեմլը անկախության բոլոր տարիների ընթացքում փորձում էր նվաստացնել մեզ և տնօրինել մեր ճակատագիրը։ Էներգետիկ շանտաժ, տնտեսական շանտաժ և էմբարգո, ռազմական շանտաժ, ինչ-որ զորք մեր կամքին հակառակ պահելը, պետությանը տիրանալ ցանկացող հանցավոր խմբերի ֆինանսավորում, ապատեղեկատվություն և սուտ, վիրավորական հայտարարություններ՝ ուղղված մեր ժողովրդին և բոլոր այստեղ ապրողներին»,-նշել է Սանդուն:
Նա հավելել է, որ Մոլդովան ուկրաինական հակամարտության պատճառով ապակայունացման վտանգի տակ է և «Ուկրաինայի անկման դեպքում հաջորդը լինելու» ռիսկը մեծ է։ Սանդուն ընդգծել է, որ խորհրդում ներկայացվել է երկրի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, որը մատնանշում է երկրի, այդ թվում՝ Ռուսաստանից եկող հիմնական մարտահրավերները և դրանց դեմ պայքարի քայլերը։
«Մենք պետք է վերակառուցենք մեր ազգային պաշտպանությունը և զարգացնենք հիբրիդային գործողություններին դիմակայելու կարողությունը։ Այս ջանքերը մեր ուժերի սահմաններում են: Մոլդովան փոքր երկիր է, բայց մենք թույլ չենք տա, որ այն նվաստացած երկիր լինի»,-եզրափակել է Սանդուն։
Հարակից հրապարակումներ`
- Սանդու. Պրիգոժինն ու իր թիմն այս տարի հեղաշրջում էին նախապատրաստում Մոլդովայում
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանման մասին համաձայնագիրը
- Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ից կստանան 135 մլն եվրո, որը նախատեսված է ՌԴ--ի և Բելառուսի համար
- Մոլդովան առաջարկում է համատեղ հետաքննել մերձդնեստրում ընդդիմադիրի սպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան