Բարդ խաղ է սպասվում. Պետրակով
Այսօր Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը։
Նախախաղայն ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել է, որ բարդ խաղ է սպասվում։
«Մենք կենտրոնանում ենք առանձին խաղերի վրա։ Երբ ես եկա ու գլխավորեցի Հայաստանի ազգային հավաքականը, ես ասացի՝ մեր նպատակը ԵՎՐՈ դուրս գալն է, սակայն դրա հետ մեկտեղ մենք խաղից խաղ ենք առաջ շարժվում։ Մենք չենք նայում մրցաշարային աղյուսակին, բայց պետք է ասեմ, որ հոկտեմբերի 12-ի դիմակայությունն ամենակարևորն է։ Այդ խաղից էլ կհասկանանք մեր հետագա անելիքները»,- նշել է Պետրակովը։
Ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի խոսքով, Լատվիայի հավաքականը ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են։
«Գիտենք, որ լավ կազմ ունի։ Չեմ ուզում ասել, թե ով է լինելու ֆավորիտ, սակայն մենք եկել ենք միայն երեք միավորի հետևից։ Հարգում ենք մրցակցին, բայց մենք եկել ենք միայն հաղթելու»,- ասել է Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են Ռիգայում դիմավորել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիսներին
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Լատվիա
- Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին