ԵԽԽՎ. Ադրբեջանը Pegasus-ի օգնությամբ գաղտնալսել է 12 հայաստանցիների
Վերջին զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել է 12 հայաստանցիների։ Այս մասին ասված է ԵԽԽՎ 2513 բանաձևում։
Ըստ տեղեկատվության, Ադրբեջանի կողմից գաղտնալսման զոհերի թվում նաև պետական պաշտոնյաներ են, իսկ գաղտնալսումն իրականացվել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջանակում։
«Անհերքելի ապացույցներ կան, որ Ադրբեջանն ծրագիրն օգտագործել է, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ»,-ասված է բանաձևում։
Վեհաժողովը դա գնահատել է որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ:
ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ Pegasus-ի օգնությամբ Ադրբեջանը գաղտնալսել է նաև լրագրողների, անկախ ԶԼՄ-ների սեփականատերերի, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստների։
Ըստ բանաձևի, 2021 թվականի հուլիսին հետաքննող լրագրողների միջազգային կոալիցիան Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի («Պեգասուս նախագիծ») տեխնիկական աջակցությամբ, հրապարակել է տեղեկատվություն ավելի քան 50 000 հեռախոսահամարների արտահոսքի մասին, որոնք ճանաչվել են որպես հավանական թիրախներ։ Այս ցուցակում ներառված էին իրավապաշտպաններ, քաղաքական հակառակորդներ, իրավաբաններ, դիվանագետներ, պետությունների ղեկավարներ և մոտ 200 լրագրող 24 երկրներից։
NSO Group իսրայելական ընկերությունը մշակել և գլոբալ շուկա է հանում Pegasus կոչվող լրտեսող ծրագիր: Աշխարհի 11 երկրներ ճանաչվել են որպես NSO-ի պոտենցիալ հաճախորդներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրներ՝ Ադրբեջանը և Հունգարիան:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ. Հինգ անդամ երկրներ պետք է հետաքննեն Pegasus-ի չարաշահման դեպքերը
- «Pegasus» լրտեսող ծրագիրը՝ ԱՄՆ «դաշնային սև ցուցակում»
- Ուշադրությունը. Apple-ը նամակների նոր խմբաքանակ է ուղարկում Pegasus-ով գախտնալսվող քաղաքացիներին
- Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
- «Կասպերսկի». Ինչպես պաշտպանվել Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսներից
- Փորձագետը բացատրում է՝ ինչո՞ւ է վստահ, որ Վանեցյանի դեմ Pegasus կիրառել են Հայաստանի հատուկ ծառայությունները
- Կիբերանվտանգության փորձագետն արձագանքում է Հայաստանում Pegasus-ի կիրառման վերաբերյալ քաղաքական հայտարարությունների ոչ քաղաքականացված կետերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան