
ԵՄ-ն հայտարարել Է պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքի մասին
Եվրամիությունը ՀԱՄԱՍ-ին կոչ է անում ազատ արձակել օտարերկրյա պատանդներին, սակայն նրանց թվի մասին տեղեկություններ չունի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Բոլոր պատանդներին ազատ արձակելու կոչը բազմիցս կրկնվել է Եվրամիության կողմից, այդ թվում ՝ Երեքշաբթի Եվրամիության և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում։ Այդ թեման մնում է ԵՄ գործընկերների և երկրների հետ մեր շփումների ուշադրության կենտրոնում», - հայտնել է Ստանոն։
Ինչ վերաբերում է օտարերկրյա պատանդների կոնկրետ թվին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք ձեռնարկում են կոնկրետ երկրները, ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ այդ մասին պետք է հարցնել այդ երկրներին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին