«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունն այս անգամ ևս որոշել է որպես նշաձող սահմանել 7 տոկոս տնտեսական աճը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում խորհրդարանում կսկսվեն բյուջեի նախագծի շուրջ քննարկումները, երբ խորհրդարան կգան կառավարության բոլոր անդամները։ Մինչ այս տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այս անգամ ևս որոշել է որպես նշաձող սահմանել 7 տոկոս տնտեսական աճը։
Ամեն դեպքում, այդպես է ամրագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Նաև նրա ուղերձում ընդգծվում է, որ մեծ թվով սպառնալիքներ և խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարել։ Հավելենք, որ նախնական նախագծում կար հատկացում նաև Արցախին 144 մլրդ դրամի չափով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում