Իսրայելում հրաժարվել են բուժել ՀԱՄԱՍ-ի գերեվարված զինյալներին
Իսրայելի պետական հիվանդանոցները կդադարեն բժշկական օգնություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի գերեվարված զինյալներին, գրում է «Jerusalem Post» թերթը ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Մոշե Արբելի հրահանգը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, առողջապահական համակարգը պետք է կենտրոնանա Իսրայելի վիրավոր քաղաքացիների և պաշտպանության բանակի զինծառայողների բուժման վրա, ինչպես նաև պատրաստվի նոր վիրավորներ ընդունելուն։
«Արհամարհելի ահաբեկիչների բուժումը խանգարում է այդ ջանքերին, և պետական առողջապահական համակարգը չի բուժի նրանց»,- մեջբերում է թերթը հրահանգից մի հատված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նշենք, որ վերջին տվյալներով Էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1100-ի
- Իսրայելից մեծ թվով կանայք և երեխաներ արդեն իսկ մեկնել են Կիպրոս և Թուրքիա
- Պուտինն ասել է, որ Իսրայելը զբաղեցրել է պաղեստինցիների բնօրրան համարվող հողերի մի մասը
- Իսրայելի հարավում՝ կիբուցներից մեկում հայտնաբերվել է 200 գլխատված մարդու դի, այդ թվում՝ 40 երեխայի
- Իսրայելում սպանվել են խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու նրա կինը
- Իսրայելը հայտարարել Է Գազայի հատվածում ինքնաթիռների հայտնաբերման համակարգի ոչնչացման մասին
- Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության 2 ներկայացուցչի
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է