Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է.
«Սեպտեմբերի 19-20-ի աղետին սպասում էի։ Տեսնում էի, որ այն անխոչընդոտ մոտենում է։ Հասկանում էի, որ Արցախի փրկությունը միայն Հայաստանից կարող է լինել, բայց նաև ապշում այստեղի քար անտարբերությունից։ Անտարբերությունը ո՞րն է՝ հանցավոր մասնակցություն։ Ու նաև դաժան գիտակցում, որ մասնակից ես նաև դու…
Անկեղծ ասեմ՝ չգիտեի ինչ է պետք անել։ Հույսս Աստծո բարեգթությունն ու Արցախի մեր հայրենակիցների տոկունությունն էր։ Փորձում էի հնարավորինս շատ շփվել նրանց հետ։ Խաբել չէի կարող։ Բայց նաև վստահ էի, որ ելք կա։ Ուղղակի պետք էր գտնել այդ ելքը։ Նաև տեսնում էի, որ բլոկադան խնդիր է դարձել նաև մեր թշնամիների համար։ Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին։ Միանշանակ հաղթում էին։ Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ Ալիևը պարզապես փոխեց խաղի կանոնները։ Նրա նյարդերը տեղի տվեցին…
Ես լավ գիտեմ՝ ինչպես կարողացան արցախցիները կոտրել թշնամում։ 1991-1992թթ. իմ աչքերով եմ տեսել դա։ Սովը, ցուրտն ու տառապանքը ոչինչ են, եթե հասարակության մեջ կան կյանքը սիրող մարդիկ։ Ես ճանաչում եմ նրանց։ Գիտեմ՝ ինչպիսինն են լինում և ոնց են կարողանում ապրեցնել իրենց կողքի մարդկանց։ Ու երբ առաջին անգամ սոցիալական ցանցերում տեսա Աննա Մեկունցի գրառումները, հասկացա՝ նրանցից մեկն է։ Ապրեցնող է…
Աննան այսօր Երևանում է։ Վստահ եմ՝ իր մասին դեռ շատ եք լսելու։ Նրա ստեղծագործությունները շատերիդ կյանքն են փոխելու։ Դրա համար անիմաստ եմ համարում իր մասին հիմա շատ խոսելը։ Պարզապես ուրախ եմ տեղեկացնելու, որ այսուհետև Աննա Մեկունցի ստեղծագործություններին կծանոթանաք նաև Times.am-ի էջերում։ Եվ սկսում ենք նրա օրագրի հրապարակումից»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դրանից է կախված Արցախի ապագան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում
- Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել .Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախի պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին