«Հրապարակ». Փաշինյանն ո՞ւմ է տեսնում Ավինյանի ֆորսմաժորային փոխարինողի դերում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում անհամբեր սպասում են, թե ով է զբաղեցնելու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչից պարզ կդառնա Փաշինյան-Ավինյան փոխհարաբերությունների էությունը, և թե Փաշինյանն ում է տեսնում Ավինյանի ֆորսմաժորային փոխարինողի դերում։
Բանն այն է, որ քաղաքապետի 5 տեղակալներից միայն առաջին տեղակալը կարող է պահել ավագանու մանդատը, մյուսները պետք է հրաժարվեն` կորցնելով նաև հետագայում քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին, ըստ որոշ լուրերի, գործուղել են քաղաքապետարան՝ ոչ միայն Ավինյանին վերահսկելու, այլև հարկ եղած դեպքում փոխարինելու համար։
Ճիշտ է` ՔՊ-ն հերքում է այս լուրերը, բայց եթե առաջիկայում Փամբուխչյանն առաջին տեղակալ նշանակվի, ապա կհաստատվի այս վարկածը: Մեզ ասացին, որ Ավինյանը դիմադրում է սրան և ամեն ինչ անում է, որ նշանակվի իր մտերիմ Լևոն Հովհաննիսյանը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ է հավակնում առաջին տեղակալի պաշտոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում