«Հրապարակ». Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը չպատճառաբանված որոշում կայացրեց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը նախ անհիմն դիտողություն արեց Արմեն Աշոտյանին, թե` քաղաքական ելույթներ չունենաք, թեպետ Աշոտյանը դեռ բառ անգամ չէր արտաբերել, ապա բոլորովին չպատճառաբանված որոշում կայացրեց` 3 ամսով երկարաձգելով նրա կալանքի ժամկետը, չնայած մեղադրանք, որպես այդպիսին, չկա, և իրավաբանությունից հասկացող ու իր առաքելությանը փոքրիշատե հավատարիմ ոչ մի քննիչ ու դատավոր իրեն թույլ չէր տա նման ապացույցներով մարդուն կալանավորել, առավել ևս` ամիսներով պահել բանտախցում:
Աշոտյանը, այնուամենայնիվ, քաղաքական ելույթ ունեցավ: Եվ նրա փաստարկված ու խելացի ելույթը, իսկ նման ելույթներ Հայաստանում հաշված մարդիկ կարող են ունենալ, ի ցույց դրեց հետապնդման քաղաքական բնույթը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում