Այն բռնագաղթածներին, ովքեր ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի.Նարեկ Մկրտչյան
«Ծրագրով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար»,-կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա զեկուցեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և (կամ) կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը:
«ԼՂ-ից տեղահանված այն անձանց, ովքեր ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի, բայց նրանք ևս կկարողանան օգտվել կոմունալ վճարների 10-հազարական դրամ աջակցությունից,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ծրագիրն կիրականացվի 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024.թ մարտ ամիսը:
Մկրտչյանը հայտնեց, որ հոկտեմբերի համար վճարումները կիրականացվեն100 հազար դրամ աջակցություն ստացածների ցանկի հիման վրա, իսկ նոյեմբերից՝ առցանց եղանակով ամենամսյա դիմումների հիման վրա, իսկ դիմումում անհրաժեշտ տեղեկատվության մանրակմասների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ըստ նախարարի՝այդ գումարները չի տրամադրվի պետության հոգացուծյան տակ գտնվողներին և պետական տարածքներում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ովքեր հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում կամ ունեն անշարժ գույք:
«Այս ծրագրի համար, որն ընդունում ենք, մոտավ որապես վեց ամսվա ընթցքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի 27 մլրդ դրամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ այդտեղ նույնպես պետք է թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովվի:
Նրա խոսքով՝ նոյեմբերից ավելի շատ տվյալներ պետք է պահանջեն արցախցիներից, թե որտեղ ե բնակարան վարձած և այլն:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ օրենսդրական կարգավորումներով բնակարանների վարձակալության գործարքները պետք է լինեն լիարժեք թփանցիկ, քանի որ կառավարությունն էլ է թափանցիկ աշխատում՝ հավելելով որ բտնագաղթածներին տրամադրվող աջակցության ծրագրերով այդ պահի դրությամբ արդեն100 մլն դոլոր է հատկացվում բյուջեից:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 արցախցի է դուրս եկել Հայաստանից.Փաշինյան
- Կիլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ նման կարիք չունեն. Փաշինյանը՝100.000 դրամից բռնաքաղթածների հրաժարվելու հավանականության մասին
- 659.7 մլն դրամ՝ Արցախից բռնագաղթած ուսանողների կրթաթոշակների համար