Վաղուց միասին չենք. Ուիլ Սմիթի կնոջ խոստովանությունը
Հոլիվուդյան հայտնի աստղ Ուիլ Սմիթի կինը՝ դերասանուհի Ջադա Փինկեթ Սմիթը, խոստովանել է, որ ինքն ու ամուսինը դեռ 2016 թվականից ապրում են լրիվ առանձին կյանքով։
Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ NBC News-ի հեռուստահաղորդավար Հոդա Կոտբի հետ իր առաջիկա փրայմթայմ հատուկ հատուկ հոլովակում Փինկետ Սմիթն ասում է, որ իրենց բաժանման մասին ավելի վաղ հանրությանը չեն պատմել, քանի որ «դեռ պատրաստ չեն»:
Նրանք դեռ փորձել են պարզել թե ինչպիսին է լինելու իրենց միջև գործընկերությունը։
52-ամյա Փինկեթ Սմիթը և 55-ամյա Սմիթն ամուսնացած են 1997 թվականից: Տիկին Սմիթն ասել է, որ օրինական կերպով ամուսնալուծված չեն:
Հարակից հրապարակումներ`
- Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո դիմել է հոգեբանի
- Ուիլ Սմիթը պետք է վերադարձնի «Օսկարը». ԱՄՆ կինոակադեմիայի անդամ
- Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին
- Ուիլ Սմիթը լքել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան
- Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
- Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին