Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ այդ ոլորտում.Փաշինյանը՝ սիգի բիզնեսի մասին
«Մենք խնդիր ունենք Սևանա լճի ձկնային պաշարները գնահատելու և տարեկան քվոտաներ սահմանելու հետ կապված»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ավանդույթի համաձայն հանրապետության ակադեմիական շրջանակները գործադիրին տալիս են Սևանա լճում սիգի պաշարների մասին թվեր, որոնք իրատեսական չեն:
«Մենք գործնականում տեսնում ենք, որ ոչ օրինական միջոցներով, բայց Սևանա լճի ձկնապաշարների օրինական ծավալներից տասն անգամ ավել ձուկ է որսվում, բա որտեղից այդ ձուկը, եթե այդքան չկա»,-հայտնարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե պետք է ճիշտ քվոտաներ և գներ սահմանվեն ձկնորսների համար:
«Քվոտաների և ճիշտ գնային քաղաքականությունը թույլ կտան, որ ձկնորսները՝ գուցե ավելի քիչ ձուկ որսալով նույնքան գումար վաստակեն: Կներեք՝ ես անկեղծ լինեմ, որը ոմանց դուր չի գա, բայց պետք է ասեմ, թե ինչո՞ւ պիտի սիգը մեզ մոտ լինի ամենաէժան գնային սեգմենտի մեջ, ըստ էության, հակառակը պետք է լինի»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հիմնավորեց, որ երաշխավորված բնական միջավայրում մեծացած ձուկը պետք է էժան չլինի և հայտարարեց, թե շուկայում վաճառվող մյուս ձկների ֆիզիակական տեսքից էլ երևում է, որ «անառողջ բտած» են:
«Այն միջոցները, որը մենք Սևանա լճի ձկան վերարտադրության համար ծախսում ենք՝ մեզ համար չենք անում, ես անձամբ ոչ մի հետաքրքրություն չունեմ այդ ոլորտում: Այն անում ենք մարդկանց համար, որ այն դառնա արդյունաբերական ոլորտ և երկարաժամկետ ծառայի ՀՀ-ին և Գեղարքունիքի մարզի ժողովրդին և ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 արցախցի է դուրս եկել Հայաստանից.Փաշինյան
- Կիլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ նման կարիք չունեն. Փաշինյանը՝100.000 դրամից բռնաքաղթածների հրաժարվելու հավանականության մասին
- Կառավարությունը սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ի համար սիգի որսի ևս 300 տոննա չափաքանակ է սահմանել
- Մենք գիտենք, որ այդ քվոտավորված 600 տոննա սիգը չէ, որ Սևանա լճից դուրս է բերվում. Հակոբ Սիմիդյան
- Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով