Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 արցախցի է դուրս եկել Հայաստանից.Փաշինյան
«Մեր միջազգային բոլոր գործընկերներն ասում են՝ մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ, նաև միջնաժամկետ կարիքները հոգալ»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավաստիցրեց, որ բռնի տեղահանվածներին Հայաստանում տեղավորելու ծրագիր նախապես չեն ունեցել:
Հյտնելով, որ բռնագաղթածներին ընդունելու պլան չի եղել՝ նա բացատրեց. «Որովհետև ԼՂ-ից հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ մեր օրակարգում չի եղել: Ինչ որ արվել է, արվել է գործնականում ժամերի և օրերի ընթացքում»:
Փաշինյանն անդրադարձավ նաև այլ երկրներ արցախցիների տեղափոխման խնդրին:
«Այն պարագայում և այն դեպքպում, երբ ԼՂ-ի մեր քույրերը և եղբայրները որևէ պատճառով իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում»,-հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ ցանկություն կա, որ բոլորն ապրեն, աշխատեն Հայաստանում:
«Ես ամեն օր ստանում են թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում իրենց բարեկամներին, որ ինչ-որ ժամանակ անցկացնեն այնտեղ ու վերադառնան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կիլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ նման կարիք չունեն. Փաշինյանը՝100.000 դրամից բռնաքաղթածների հրաժարվելու հավանականության մասին
- 659.7 մլն դրամ՝ Արցախից բռնագաղթած ուսանողների կրթաթոշակների համար
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը