Մարտունու շրջանում վերջին կեսարյան հատումն իրականացրած գինեկոլոգն արդեն Երևանում աշխատանքի է անցել
Մանկաբարձ, գինեկոլոգ Տիրուհի Հարությունյանը, որ աշխատել է Արցախի Մարունու Շրջանի ԲԿ-ում, մի տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Արցախում իմ վերջին կեսարյան հատմամբ ծնված նոր կյանք...
21.09.2023թ ժամը 00։15 Արցախ Մարտունու շրջանային բուժմիավորման նկուղ,ինձ հարազատ դարձած մարդիկ...
Արցախ վերադառնալու ու հայրենիքում աշխատելու որոշումը դժվար կայացրեցի։Շատ դժվարությունների ու մասնագիտական առումով էքստրիմալ պայմանների միջով անցա։Հիմա որ հետ եմ նայում հասկանում եմ որ կյանքիս լավագույն ու ճիշտ որոշումն էր դա։
Արցախն ինձ տվեց անփոխարինելի ու կարևոր մարդկանց,մեծ մասնագիտական փորձ, անմոռանալի պահեր,որ հնարավորության դեպքում ամեն կերպ փորձում էի ֆիքսել `հասկանալով կորստի վտանգը։ Այս ամենի հետ շատ ավելի ցավոտ է գիտակցել կորուստը,բայց ինչպես ասում են պետք է շարունակել կամ սկսել ապրել նորից... ինչ որ տեղ ինչ որ կետից նորից սկսել....
Ես փորձում եմ սկսել իմ սկսման կետից....
Այսուհետ ` արդեն Մարգարյան ծննդատանը»։