Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը, ով մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ, օրեր առաջ ազատ է արձակվել:
Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը. «Այո, Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել, մի քանի օր առաջ, հստակ օր նշել չեմ կարող»։
Հարցին, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակվել, մեր զրուցակիցը շեշտել. «Ազատ է արձակվել, բայց քաղաքից չբացակայելու…. այլևս չեմ կարող խոսել, այսքանը հերիք է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Ղուկասյանի (Դոգ) հիմնադրած կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, անդրադառնալով իր ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերին, հայտարարել էր.
«Իմ ընտանիքը` կինս, որդիս, հարսս այնքան կապ ունեն այդ գործի հետ, որքան որ 2018 թվականին հրապարակում ելույթ ունեցող Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը վերջինիս հետ: Հայտարարում եմ, որ իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ»։
Հիշեցնենք, նաև որ Դոգի կուսակցությունից Երևանի ավագանու անդամ ընտրվածներն օգնեցին ՔՊ-ական Տիգրան Ավինյանին քաղաքապետ դառնալ։
Հարակից հրապարակումներ`
- Չալոն ու Դոգն ընկերացան
- «Ժողովուրդ». Եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել կարևոր մեկ ձայնը, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից
- Առերևույթ հանցավոր կազմակերպություն՝ «Դոգ»-ի և Արտակ Գալստյանի ղեկավարությամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
- «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի մեղադրանքի ծավալն ավելացել է
- Արտակ Գալստյան. Իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին