Wildberries-ն ավելի խորն է մտնում մարդկանց գրպանները
Wildberries առցանց առևտրի հարթակը ներդրել է 3% միջնորդավճար Visa և Mastercard քարտերով վճարումների համար։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։
Տեղեկությունը հաստատել է Wildberries-ի ֆինանսական և վճարային ծառայությունների զարգացման գծով տնօրեն Դմիտրի Կոլեսնիկովը։ Նա նշել է, խոսքը նման վճարում մշակող բանկի վարձատրության մասին է։
«Վճարման պայմանների փոփոխությունը պայմանավորված է դրանց դիմաց վճարումների ընդունման գործառնական և տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկություններով։ Ներկայումս Wildberries-ը հնարավորություն չունի ուղղակիորեն մշակել գործարքները Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով»,-պարզաբանել է Կոլեսնիկովը։
Wildberries-ի բացատրությունը չափազանց կասկածելի է համարում Pen&Paper-ի գործընկեր Ռոման Պարխոմենկոն, քանի որ Visa-ի և Mastercard-ի միջոցով վճարումները կատարվում են Ազգային վճարային քարտերի համակարգի միջոցով, այսինքն՝ Ռուսաստանում:
Wildberries-ի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ փոփոխությունն անդրադարձել է միայն Ռուսաստանի տարածքից պատվեր կատարողների վրա։
Մանրամասները՝ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացու ահազանգը՝ Wildberries-ի խարդախության մասին
- Wildberries-ը վերջնական շտկել է Հայաստանում գների ոչ ճշգրիտ արտացոլման սխալը
- Տնտեսվարողները կառավարությունից պահանջում են փակել Wildberries-ը
- Wildberries. Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով
- «Ժողովուրդ». Ինչ կլինի Wildberries-ի ճակատագիրը. էժան գնումների սիրահարներին տհաճ անակնկալ է սպասվում
- Ինչ են գնել հայաստանցիները Wildberries-ից վերջին երկու ամիսներին
- Դեռահասը «Wildberries»-ով ատրճանակ է գնել և կրակել ընկերոջը
- Վերջին զանգին ընդառաջ հայաստանցինեը Wildberries-ի միջոցով առավել շատ պատվիրել են զգեստներ ու կոշիկներ