Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ քննարկվել է ԼՂ-ի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիային ցուցաբերված աջակցության համար:
Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են