Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել կնոջ հետ. Մանրամասներ է պատմում որդին
Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը News.am-ի հետ մանրամասներ է հրապարակել , թե ինչ է փոխանցել Վարդանյանը կնոջը։
Հարց-Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։
Պատասխան-Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասել է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում:
Հարց-Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:
Պատասխան-Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրել է, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:
Հարց-Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
Պատասխան-Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և մյուսների հետ։
Հարց-Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաեւ այլ գերիների:
Պատասխան-Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել։
Հարց-Տեղեկություններ կային, որ ընտանիքն ունի իր փաստաբանը։ Ո՞վ է նա և ինչպե՞ս կարողացաք ներգրավել այս փաստաբանին։
Այո, դա ճիշտ է: Ոչ կառավարական կազմակերպություններից մեզ փոխանցված կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով մենք կարողացանք կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել էինք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում։
Հարց-Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին: Ի՞նչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։
Պատասխան-Ես, ինչպես շատ ուրիշներ, կարծում եմ, որ մարդկային արժեքները և օրենքը, բոլոր դեպքերում գործում են, և որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։ Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս:
Մանրամասները՝ սկզբնաղբյոր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին