Ձեզ ձեր տնից հանեն, կհամակերպվե՞ք էդ մտքի հետ. Քաղաքացիները Արցախի օկուպացիայի մասին
Պե՞տք է արդյոք համակերպվել Արցախի օկուպացիայի հետ։ Panorama.am-ը երևանյան փողոցներում այս հարցն ուղղեց քաղաքացիներին։
«Իհարկե. ոչ։ Ես կողմնակից եմ պատերազմին։ Առանց պատերազմի էդ հարցը չի լուծվի»,-ասաց հարցվողներից մեկը։
Մեկ այլ քաղաքաց էլ նշեց, որ հարցը մտահոգիչ է ու հստակ պատասխան չկա. «Մի կողմից լավ է , որ գոնե զոհեր չեն լինում, դա շատ է մտահոգում ինձ, բայց մյուս կողմից էլ վատ է, որ Արցախ չի լինելու։ Էնպես որ դժվար է էս հարցին պատասխանելը»։
«Դե կորցրել չենք է, կորցնել են տվել, կործանել են, մենք ի՞նչ։ Ես չորրորդ անգամ եմ տեղափոխվում, տենց բան չեն անում»,-ասաց Հայաստան տեղափոխված արցախցին։
Հարցման մասնակիցների մեծամասնությունը վստահ նշեց, որ այս հարցում պայքարել է պետք.
«Իմ կարծիքով ոչ, պայքարել է պետք ու, ամենակարևորը, վռնդել էս իշխանությանը»։
«Ինձ թվում է պետք չի համակերպվել, բայց առայժմ շանսեր էլ չունենք։ Բայց ես հույս ունեմ, որ նորից հետ ենք վերցնելու»։
«Ո՞նց կարելի է համակերպվել, հիմի, որ ձեզ ձեր տնից հանեն կհամակերպվե՞ք էդ մտքի հետ, չենք համակերպվի չէ՞։ Դարեր շարունակ պիտի պայքարենք»,-ասացին նրանք։
Մի քաղաքացի էլ նշեց, որ պետք է Արցախում լուծվեին այդ հարցերը. «Էնքան բարդ հարց ես տալիս, որին մի պատասխան կա. Արցախը, մինչև էս հանձնելը, ի՞նչ է եղել, առանձին հայկական երկրորդ պետությու՞ն, բա խի՞ եք եկել էս պետությանը հարց տալիս, թող իրանք իրանց հարցերը լուծեին։ Արցախը պահել ա Հայաստանից գնացած զինվորը, արցախցին Արցախ չի պահել, ու մինչև էսօր էլ չպահեց։ Քսանչորս ժամ էլ չկռվեցին էդքան զենքով»։
Մանրամասները՝ տեսանյութում։