Տիկին Ալլայի10 հոգանոց ընտանիքն այս պահին մշտական բնակության վայր չունի
«Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է․
«Արցախցի Սամվել և Արսեն եղբայրները զոհվեցին նույն օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի սահմանը պաշտպանելիս և 20 օր անց միայն արժանացան մայր հողում հուղարկավորվելու պատվին. հոկտեմբերի 9-ին նրանց հողին հանձնեցին Եռաբլուրում...
Մայրը՝ տիկին Ալլան, միայնակ ու մեծ դժվությամբ էր մեծացրել որդիներին ու ճակատագրի հեգնանքով մեծ դժվարությամբ ու երկար պայքարի արդյունքում միայն կարողացավ որդիների մարմինները բերել Հայաստան։
Երեկ այցելեցինք տիկին Ալլային։
-Տիկին Ալլա, ինչ-որ բան՝ իրեր, տեխնիկա կարողացա՞ք հետներդ բերել։
-Չէ, Արամ ջան, մենակ 2 դագաղ։ Հերիք չի՞.... տղերքս ինձ մենակ թողեցին... մեկ-մեկ նեղանում եմ, չեմ ուզում նկարների հետ խոսել, ասում եմ՝ ինչի՞ ինձ մենակ թողեցիք Հայաստանի փողոցներում, ինչ եմ ես հիմա անելու...
Տանը մի տղա երեխա էլ կա, հարցնում ենք՝ «Ձե՞ր տղան է, տիկին Ալլա»։
-Չէ, քրոջս տղան է, ես երկուսն ունեի....
Տիկին Ալլայենց 10 հոգանոց ընտանիքը, որտեղ նաև նորածին երեխա կա, այս պահին մշտական բնակության վայր չունի. Երևանում, ծանոթներից մեկի տանն են ժամանակավոր բնակվում։
Մենք Մերձավանում տուն գտել ենք նրանց համար, որտեղ բոլորն էլ կարող են տեղավորվել։ Փորձենք գոնե նախնական երկու ամսվա վարձավճարը՝ 560.000 դրամ (280.000 ամիսը) հավաքել, կանխավճարը տալ, որ ընտանիքը տեղավորվի, մինչև ոտքի կանգնեն, հաջորդն ամիսների համար իրենք կվճարեն։
Փոխանցումները կարող եք անել հետևյալ եղանակներով, որպեսզի մինչև վաղը գոնե հավաքենք այդ գումարը։
‼️ Քարտի թվեր - 5501 0401 0067 1519 Ameriabank, Aram Gevorgyan,
‼️Հաշվեհամար - 1570 0324 1286 0300 ստացող՝ Aram Gevorgyan, Ameriabank
‼️ iDram - 977390257»