Արցախցի. Մանուշակը իր ճամպրուկում դժվար թե տեղավորեր իր բոլոր վերկանգնած վանքերը
Արցախցի Անժելա Ֆրանգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ Արցախի շրջափակման պայմաններում Ամարասի վերականգնումից ու գրել.
«Էսօր, երբ դեղին տոպրակների վրա նստած նկարները շատ են.... էսօր երբ չէինք հասցրել անգամ լվացվել 10 օրերի ապրումներից ու չխկացրեցիք, էսօր երբ հարյուրավոր մահճակալների շարքերը կողք կողքի ա ու միասին ապրած ընտանիքները տարբեր տեղեր, էսօր, երբ թվում ա մի առավոտ արթնացանք ու էդպես դարձավ .... ես ուզում եմ, որ ամեն օր գոնե իմ կոշկարի բուտկա հիշեղնող լրահոսի աջ անկյունում, ուր մարդու հայացքը փնտրող միշտ հանգստանում ա, հիշեցնեմ թե ինչքան շատ ունեինք ..... Որ մարդկանց նայելիս էդ տեսնենք։ Մանուշակը, իրա ճամպրուկում դժվար թե տեղավորեր իր բոլոր վերկանգնած վանքերը .... իր երկհարկանի «աշխարհի ամենտաք անկյուն» տունը... Բայց իրան հատուկ ձևով դուրս գալիս տեղավորեց անուն չունեցող զգացածներս մի տողում
֊Մենք հեքիաթում սիրուն կյանք ապրեցինք, հիմա պետք ա ապրենք...
Ամեն ինչ պետք ա անել, որ ստեղծագործեն...
Ամարասի վերակնգնումը բլոկադայի պայմաններում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան