Բելգորոդում սեփական տան վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա
Բելգորոդի մարզում սեփական տների վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ Է զոհվել, այդ թվում ՝ մեկ երեխա: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում:
«Երեք մարդ մահացել է, նրանցից մեկը փոքր երեխա է։ Եվս երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է հրապարակման մեջ։
Այն մասին, որ ՀՕՊ համակարգը խոցել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք Բելգորոդին մոտենալիս, Գլադկովը հայտնել է կեսգիշերին։ Ի սկզբանե հայտնի է եղել երկու տուժածների մասին, սակայն հետո փրկարարները փլատակների տակից դուրս են բերել զոհվածների մարմինները:
Նշվում է, որ երկու բնակելի տուն ավերվել է, ևս մի քանիսը վնասվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան