Բիշքեկում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախատեսվում է քննարկել նաև ԼՂ հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։
«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է»։
Պուտինը պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո Ալիևին հրավիրել է դեմ առ դեմ զրուցելու։
Տեսանյութն՝ այստեղ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնականը՝ Յուրի Ուշակովը նշել էր, որ Ղրղզստանում կարող էր կազմակերպվել ՌԴ նախագահի հանդիպումը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մասնակցեր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի ու Հայաստանի շփումները կշարունակվեն, քանի որ երկու երկրները բազմաթիվ թեմաներ ունեն քննարկելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան