ԵՄ-ն 51 «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց պարեկային ոստիկանությանը
«Որոշումով առաջարկվում է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին անհատույց որպես սեփականություն փոխանցել պարեկային ծառայությանն անհրաժեշտ 51 «Շկոդա» մակնիշի ամենագնացներ»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, որ Եվրոպական միությունը նախատեսում էր ՀՀ-ին անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել 75 միավոր տրանսպորտային միջոց՝ Պարեկային ծառայության համար։
ՆԳ նախարարն ասաց, որ Պարեկային ծառայությունը գործում է 6 մարզերում և Երևան քաղաքում, իսկ այս ամսվա վերջից կգործի ՀՀ ամբողջ տարածքում՝ ներառյալ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը:
Վահե Ղազարյանը նշեց, որ ԵՄ-ի տրմադրած ավտոմեքենաները տրամադրվելու են վերջին 4 մարզում ծառայություն իրականացնելու համար:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ դեկտեմբերին Պարեկային ծառայությունը կգործարկվի նաև Սևանա լճում:
«Մենք այս պահին ունենք 2 մոտորանավակ, որը ՀՀ-ին նվիրել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, ևս 2 մոտորանավակ ձեռք ենք բերում մրցույթով, ևս 1 մոտորանավակ մենք որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից: Երբ կգա, տեղ կհասնի, այդ ժամանակ կասենք՝ որ երկրից է նվերը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ. փաստաբան
- Ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառա¬յության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը․ ՔԿ
- ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պարեկային ծառայության գործելաոճը Լոռու մարզում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են