Թեժ գիծը «բարկանում է»
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանն իր էջում հրապարակել է մի քաղաքացու գրառում ու նշել.
«Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետոթյունում Շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը կատարվում է մի շարք խախտումներով, որորնց վրա ուշադրություն չեն դարձնում ոչ ՀՀ առողջապահության նախարարությունը, ոչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին,ոչ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը, պացիենտի տեղափոխումը (այդ թվում հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության վերակենդանացման, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով:
ՀՀ մարզերի գյուղական վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը.
. մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն,
. 20 կմ-ից առավել հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:
Շտապ բժշկական օգնության ծառայությունում արձանագրված դիակների տեղափոխման վերաբերյալ բոլոր կանչերն իրականացվում են միայն ֆելդշերական բրիգադների կողմից:
.Հասկանալի չէ, ինչպես են « բարկանում» ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գծի» աշխատակիցները և բարկանալու արդյունքում հիվանդի առողջական վիճակը ինչպե՞ս է փոխվում։
Հ.Գ. Օգտատիրոջ մայրիկին մաղթում եմ առողջություն և վստահեցնում , որ մի օր ամենաթողության վերջը գալու է, պարզապես քանի կյանք կարժենա՝ չգիտեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին