
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Al Watan» թերթին։
Նախնական տվյալներով՝ երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Թերթը նշում է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում ՀՕՊ է աշխատում։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Ըստ իսրայելական 13 հեռուստաալիքի, օդային նավահանգիստներին հասցված հարվածներից հետո Սիրիա մեկնող իրանական բեռնատար ինքնաթիռը, որի վրա ենթադրաբար զենք է եղել, շրջվել է։