Բաքուն դեռ ունի հետախուզման մեջ գտնվող 300 անձի անուն. Լոուրենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար հայեր, ստիպված են եղել լքել իրենց տներն ու շրջանները։ Նախնիների հայրենիքից փախչելու համար ծանրակշիռ պատճառներ ունեին, նրանք դա արել են Ադրբեջանի «երկաթե բռունցքի» ներքո»,- ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելով միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի հիմքերը և փաստերը՝ հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը։
Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիևն խոսքերը՝ հայերը շներ են, որոնց պետք է դուրս քշել Լեռնային Ղարաբաղից, նրանք վանդալներ են, վայրենիներ են։
«Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը չափազանց լավ գիտեն, որ Ադրբեջանի այս ատելությունը խթանվել է ու ներդրվել Ադրբեջանի հասարակության բոլոր մակարդակներում։ Ադրբեջանում երեխաներին օրորոցից սովորեցնում են ատել էթնիկ հայերին։ Դպրոցական դասագրքերում գրում են, որ հայերին պետք է ատել, հայերին անվանում են սատանայի արյուն ունեցող անձինք»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ դատարանը պետք է ուսումնասիրի 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի ջարդերը տոնող ադրբեջանցիների կադրերը, որտեղ քաղաքացիական անձինք և զինվորականները ծաղրում էին զոհված հայերի մարմինները, Բաքվում ստեղծվել է հայերի ռասիստական պատկերներով պուրակ։
Նա հայտարարեց, որ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի հարձակումը ԼՂ վրա, լավ մտածված պլանի կուլմինացիան էր:
«Ադրբեջանը պնդում է, որ ռազմական գործողությունները ռազմական դիրքերին ու սարքավորումներն էին միայն ուղղված, բայց այդպես չէ, Ադրբեջանը հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա, այդ թվում Ստեփանակերտի վրա, թույլ չէր տվել անկախ ԶԼՄ-ներին մուտք գործել ԼՂ տարածք։ Սպանվել են քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ։ Ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի, կան վայրագությունների, այդ թվում խոշտանգումներ, խեղումների դեպքեր։
Ըստ վերջին տեղեկությունների100 հազար 500 էթնիկ հայեր ստիպված էին փախչել Լեռնային Ղարաբաղից, հայտնի չէ, թե քանի հոգի է մնացել ու գտվում Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Լոուրենս Մարտինը։
Նա ընդգծեց՝ էթնիկ հայերը ճիշտ էին ԼՂ-ից փախչելով. «Հարձակումից օրեր անց Ադրբեջանը սկսեց ապօրինի կերպով ձերբակալել ԼՂ քաղաքական և ռազմական դերակատարներին։ Մինչ օրս 8 այսպիսի գործիչներ են ձերբակալվել, այդ թվում՝ նախկին 3 նախագահները: Բաքուն դեռ ունի հետախուզման մեջ գտնվող 300 անձի անուն: Ադրբեջանը նաև արագորեն շարժվում է հայաթափելու, հայազրկելու և հայկական նշանները ԼՂ-ից վերացնելու ուղղությամբ: Ի թիվս այլոց՝ նա վերանվանում է Ստեփանակերտի փողոցները: Վաղարշ Վաղարշյանի փողոցը վերանվանել է Էնվեր փաշայի անունով: Էնվեր փաշան, ինչպես կարող եք հիշել, Օսմանյան կայսրության ռազմական սպաներից էր, ով 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից էր»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ում գրեթե հայ չկա, եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
- ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան