Կրթություն, գիտություն 20:25 12/10/2023 Հայաստան

Կեղծ պատկերացում, թե իբր այսօրվա Հայաստանը Ուարարտուի հետ կապ չունի․ Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրում է․

«Սիրելի բարեկամներ
Քիչ առաջ տեղեկացա, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը պատասխանել է նույն դասագրքում տեղ գտած իմ դիտողություններին: Նրա պատասխանն ունի ԴԱՍԱԳԻՐՔԸ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԻՐՈՒՅԹ ՉԷ ինձ համար  խիստ տարօրինակ վերնագիրը:

Պարոն Հովհաննիսյանի պատասխաններն ինձ համար բավական թեական են և լղոզված: Ես դրանց անդրադառնալու եմ հատ առ հատ՝ բավական մանրամասնորեն և անդրադառնալու եմ այլ ձևաչափով:
Սակայն, եթե նույնիսկ իմ կողմից հնչեցրած բոլոր, կրկնում եմ բոլոր դիտարկումները անհիմն լինեին, կա մի շատ կարևոր կետ, որից կարծես թե փորձում եմ շեղել մեզ: Դա իմ կողմից  մատնանաշված քարտեզն է, որտեղ ուրարտական տերության սահմանների մեջ ընգծված չէ ներկայիս Հայաստանի հանրապետությունը, սակայն, ի հեճուկս դրան, ՈՒրարտուի կազմի մեջ են ընդգրկված ներկայիս Թուրքիայի որոշ հատվածի և Նախիջևանի տարածքներից: Արդեն իսկ փաստ է, որ և դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցի տնօրեն հարգարժան պարոն Վահրամ Սողոմոնյանը և հարգարժան պարոն Սմպատ Հովհաննիսյանն ընդունել են, որ քարտեզը տեղադրելիս տեղի է ունեցել շփոթմունք և Իշպուինիի կառավարման չմշակված քարտեզի փոխարեն նշվել է Ք. ա. 743-700 թվականների քարտեզը: Այսինքն, արձանգրենք փաստ, որ քարտեզը  տեղին չէ: Ինչու են նշել չմշակված բառը: Ըստ ինձ,  որովհետև այդ քարտեզը տեղանուններում բավական շատ են սխալները, որոնց ես անդրադարձել եմ և կրկին անդրադառնալու եմ:

Ես հարց ունեմ իմ հարգարժան գործընկերներին, ինչու՞ եք որոշել դնել այդ քարտեզը, նույնիսկ եթե դա Իշպուինիի ժամանակաշրջանն է պատկերում: Այսինքն, եթե  դուք նշում եք, որ տեղի է ունեցել շփոթմունք և պետք է այդտեղ լիներ Իշպուինիի ժամանակաշրջանի քարտեզը, միևնույն է դուք փաստում եք, որ ընտրել եք մի քարտեզ, որտեղ ներկայիս Հայաստանի հանրապետությունը ներառված չԷ Արարատի թագավորության կազմում: Ինչու՞ եք այդպես արել, որն է շարժառիթը: Միթե տրամաբանական չէր լինի տեղադրել այն քարտեզը, որտեղ ՈՒրարտուն Հին Մերձավոր Արևելքի հզորագույն տերություններից մեկն էր, ավելին, կայսրություն էր: Եվ այդ քարտեզի մեջ , իհարկե կլիներ ներկայիս Հայաստանի հանրապետությունը: Չէ որ պատկերը, տեսողական հիշողությունը տպավորում են աշակերտներին ու ուսուցիչներին: Եվ այդ քարտեզով նրանք չեն կարող ամբողջական պատկերացում կազմել ՈՒրարտուի վերաբերյալ:

Լավ, եթե Իշպուինիի ժամանակաշրջանի քարտեզն եք ընտրել, ինչու՞  են այդ քարտեզում բացակայում ներկայիս Իրանի իսլամական հանրապետության տարածքի ուրարտական կայսրության տարածքների գրեթե ամբողջական հատվածը: Հարգելլի պարոն Հովհաննիսյան, Նիկոլայ Հարությունյանին եք հղումՙ նշում եք իբր միայն Իշպուինիին միայն նկատի չեք ունեցել, այն նաև Իշպուինիիի ու Մենուայի այսպես կոչված համատեղ կառավարման շրջանը:  Իսկ Իշպուինիի և Մենուայի համատեղ կառավարման շրջանում մերձուրմյան ավազանի առնվազն մի հատվածը Ուրարտուի կազմում չէ՞ր ընդգրկված: Իսկ գուցե՞ Իշպուինի վերաբերյալ մեզ հասած ասորեստանյան սկզբնաղբյուրը հենց այդ տարածաշրջանն է մատնանշում:

Տալիս եմ ձեզ հարց, ընդունու՞,մ  որ այդ քարտեզը պետք է փոխվիՙ որ աշակերտներն իրավաունք ունեն կրթություն ստանալու ստույգ քարտեզներով, ստույգ տեղեկությունների հիման վրա գրված դասագրքերով:

Այդ քարտեզին նայելիս կեղծ պատկերացում ես կազմում, թե իբր այսօրվա Հյաստանը Ուարարտուի հետ կապ չունի: Պետք է նման կարծիքներ ունեցողներին հիասթափեցնեմ, լավ էլ ունի: ՈՒ մենք Տեր էնք լինելու ՈՒրարտուին:

Մնացածին կանդրադառնամ այլ ձևաչափով:
Իդեպ, այս օրերին, ես ստացել եմ շնորահակալության խոսքեր բազմաթիվ ուսուցիչներից, բազմաթիվ հայրենակիցներից:

Միևնույն ժամանակ, ինձ որոշ ճանաչողներ, ասում են, պետքա քեզ գրում ես, խառնվում ես, Էրեբունի թանգարանի տնօրենն ես, լավ աշխատանք ունես, քո համար հանգիստ գործդ արա: Այո, հենց ինձա դա պետք: ՈՒ ես հանգիստ անում եմ իմ գործը: Այսօր Էրեբունին համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ ինչպիսիք են Լուվրա, Բրիտանական թանգարանը, Էրմիտաժը: Ընդ որում, մեր համագործակցության ահռելի մասն ուղղված է կրթական տարբեր որակների բարձրացմամբ: Ես չեմ գրում այս կամ այն մեկին հրամցնելու համար, ես բարձրաձայնում եմ այս խնդիրները կրթության որակը բարձրացնելու համար, մեր ինքնության հետ կարևոր մասեր այլ կերպ ներկայացնել թույլ չտալու համար:
Պատկերացնումեք,  երբ մի օր իմ դուստր Թարիրիան, ով կրում է Մենուա արքայի կնոջ անունը,  գա նմանատիպ դասագիրք ձեռքը և ասի, -հայրիկ ջան, դու կարծեմ ՈՒրարտուի հնագիտությամբ էիր չէ զբաղվում, կարծեմ աշխարհի տարբեր համալսրաններում դասախոսություններ ես կարդացել, աշխարհի շատ հայտնի ուրարտագետներ գալիս են մեր տուն, դու շատ հուշարձանաններում պեղումներ ես արել,  իմ անունն էլ դրել ես Թարիրիա ու ասում ես, որ ես կրում եմ ՈՒրարտուի ժառանգությունը, բայց հայրիկ ջան, մեր դասագրքում կա մի քարտեզ , որտեղ մեր Հայաստանը չկա ՈՒրարտուի քարտեզի մեջ: Ես պետք է արդարանամ, որ այդ քարտեզը ստույգ չի, իսկ իմ աղջիկը պետքա հակադարձի ու ասի, եթե դու մասնագետ ես, միթե չկարողացար բարձրաձայնել դրա դեմ, միթե ես արժանի եմ այդ քարտեզին...

Եթե ինչ-որ մեկին կթվա, թե այս վերջին պարբերությունը հուզական էր, ուրեմ թող նրանց այդպես թվա, հասկացողը կհասկանա....

Այդ դասագիրքը պետք է ենթարկվի լուրջ քննության: Եթե պարոն Սմբատ Հովհաննիսյանը վստահ է իր գիտելիքների, դասագրքում իր շարադրանքի վրա, թող դասագիրքը մասնագիտական կարծիքի ուղարկվի Հայաստանի տարբեր գիտական հաստատություններ...»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}