Բիշքեկում նախատեսված է Պուտին-Ալիև հանդիպում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մեկնել է Ղրղզստան։ Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, այս տարվա ընթացքում սա Պուտինի առաջին արտասահմանյան այցն է։
ՏԱՍՍ-ը գրում է, Բիշքեկում Վ. Պուտինի գրաֆիկը խիտ է։ Աշխատանքային օրը կսկսվի Ալա-Արչա պետական նստավայրում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ղրղզստանի իր գործընկեր Սադիր Ժապարովի պաշտոնական հանդիպումով։ Նախատեսված են բանակցություններ, ապա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Նրանք մամուլի համար հանդես կգան հայտարարություններով։
Հինգշաբթի օրը նախատեսվում է նաև ՌԴ նախագահի բանակցությունները Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։
Ուրբաթ օրը Բիշքեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։ Արդյունքում ակնկալվում է, որ առաջնորդները կստորագրեն համատեղ փաստաթղթեր։
Վաղը Պուտինն առանձին հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանը բիշքեկյան հանդիպմանը ներկայացված է փոխարտգործնախարարի մակարդակով։ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հրաժարվել են Ղրղզստան մեկնելուց։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը տեղյակ է` ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
- Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ
- Կմեկնի՞ Փաշինյանը Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին.Մեկնաբանում են Կրեմլից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին