Կիլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ նման կարիք չունեն. Փաշինյանը՝100.000 դրամից բռնաքաղթածների հրաժարվելու հավանականության մասին
«Մենք բռնի տեղահանվածներին, անկախ տարիքից, 100 հազարական վճարումներ ենք կատարում՝ առանց որևէ բացառության: Բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր ՀՀ-ում չեն գտնվում»,-կառավարության նիստի մեկնարկին զեկուցեց փոխվարչապետ Տիգրան խաչատրյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օրվա դրությամբ քարտային հաշիվներին է փոխանցվել 52600 արցախցու հասանելիք վճարումները, որոնց շաբաթվա վերջում՝ հոկտեմբերի13-ին կգումարվեն ևս 13500 շահառու:
Անդրադառնալով բռնագաղթած երեխախների վճարումների հարցին՝ Խաչատրյանն ասաց, որ ստացել են 23300 դիմում, որոնցից 19200 մշակված են, մնացածը մշակման փուլում են:
«Քանի որ երեխաների հաշվառման 23300 դիմումից վաղը նախատեսվում է վճարել1800-ը, մնացած մասի վճարումները կավարտենք հաջորդ շաբաթ»,-ասաց փոխվարչապետը և բացատրեց, որ հաջորդ շաբաթ գործնականում մոտ կլինեն 85-90 հազար բռնագաղթածի վճարումներ տրամադրելու թվին, իսկ մնացածը կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նրանք նոր քարտային հաշիվներ կբացեն և դիմումներ կներկայացնեն:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ինքն արձանագրեց և գումարեց Տիգրան Խաչատրյանի ներկայացրած թվերը և ստացվում է, որ ապրիլի 13-ի դրությամբ 66 հազար արցախցու կհատկացվի աջակցության գումարները և հարցրեց, թե 34 հազարի դեպքում ինչ պատկեր է:
Տիգրան խաչատրյանն ասաց, որ մնացածի 22 հազարը երեխաներ են, որոնց տվյալները մշակվում են և ևս 7 հազա երախայի տվյալ է ակնկալվում ստանալ առաջիկայում:
«Կիլինեն մարդիկ, որոնք իրենց սոցիալական վիճակի բերումով գուցե թե ընդհանրապես չդիմեն այդ աջակցությունը ստանալու համար, որովհետև կարող են լինել դեպքեր, երբ կհամարեն, որ նման կարիք և անհրաժեշտություն չունեն: Բայց ես ենթադրում եմ որ, ինչքան էլ տարօրինակ հնչի, հնարավոր է, որ մեր տեղեկատվությունն այս պրոցեսի վերաբերյալ ոչ բոլորին է հասել»,-հայտարարեց Փաշինյանը և ենթադրեց, որ հեռավոր գյուղեր տեղափոխված բռնագաղթածները հնարավոր է դեռ տեղեկացված չեն տրամադրվող օժանդակության մասին:
Հարակից հրապարակումներ`
- 659.7 մլն դրամ՝ Արցախից բռնագաղթած ուսանողների կրթաթոշակների համար
- ԱՄՆ-ում մահացած են գտել բռնաբարության մեջ մեղադրվող գինեկոլոգին, որին սպառնում էր մինչև 64 տարվա ազատազրկում
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան