Քարդաշյանը դիմել է հրեաներին. Հայերն Արցախում էթնիկ զտումների զոհ են
Հայազգի հայտնի հաղորդավար, մոդել Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում սև ֆոնին հրեաներին ուղղված մեծ տեքստ է հրապարակել՝ նշելով, որ այս դժվար ժամանակներում նրանք մենակ չեն։
«Իմ սիրտը ցավում է՝ տեսնելով երեխաների, ընտանիքների սպանությունների տեսանյութերը։ Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, հիմա Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը»,-գրել է նա։
Քարդաշյանը նշել է՝ որպես հայ հատկապես զգայուն է այս խնդրի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
«Եվ հիմա ամիսներ շարունակ շրջափակումից հետո նվազագույն լուսաբանման ու առանց դրսի աջակցության պայմաններում հայերն Արցախում էթնիկ զտումների զոհ են: Նրանք էլ այս պահին տառապում են ծայրահեղ հումանիտար ճգնաժամից, և պատերազմից ի վեր դեռ դեռ կան գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ռազմագերիներ»,-նշել նա։
Հարակից հրապարակումներ`
- Vogue-ի գլխավոր խմբագիրը Բեքհեմի շոուի ժամանակ չի ցանկացել նստել Քիմ Քարդաշյանի կողքին
- «Քիմ, խոսիր Արցախի մասին». Ամերիկահայերն ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ
- Քիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել իր նոր սանրվածքի համար
- Քիմ Քարդաշյանը գիշերային լողից լուսանկարներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին