Իրավունք 19:20 12/10/2023 Հայաստան

Արգելանքներ են դրվել «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ շարժական և անշարժ գույքերի վրա․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է  առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Ասրյանը, հանդիսանալով «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 50 տոկոս, այնուհետև 99.9 տոկոս բաժնեմասի բաժնետեր Գ.Ամանշիևայի ամուսինը, փաստացի մասնակցելով Երևան քաղաքի Դավթաշեն  2-րդ թաղամասի 26/13 հասցեի բազմաբնակարան շենքի կառուցապատմամբ զբաղվող հիշյալ ընկերության ղեկավարմանը, ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանի հետ միասին, ով իրավասու է եղել գործել ընկերության անունից, տնօրինել ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, կնքել պայմանագրեր, 24.05.2020թ. կնքված տրանսպորտային միջոցների առուվաճառքի պայմանագրերով «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է. Ղազարյանից ձեռք են բերել 143.940.000 ՀՀ դրամ արժողության թվով 13 միավոր տեխնիկական միջոցներ:

Նշված ավտոտրանսպորտային միջոցների գումարը չվճարելու պայմաններում, 28.09.2020թ. կնքված տեխնիկական միջոցների առուվաճառքի պայմանագրերով, Գ.Ասրյանը և Ռ.Գևորգյանը «Էռնեստո Կո»  ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է.Ղազարյանից «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության անվամբ ձեռք են բերել 136.212.000 ՀՀ դրամ արժողության ևս 7 միավոր տեխնիկական միջոցներ՝ դրանց դիմաց «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից Է.Ղազարյանին 450.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք բնակարաններ տրամադրելու պայմանով:

Վերը նշված ընդհանուր 20 տեխնիկական միջոցների դիմաց փաստացի չվճարելու, բոլոր պայմանավորվածությունները խախտելու և խոստացված ժամկետում իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով Գ.Ասրյանն ու Ռ.Գևորգյանը, որպես երաշխիք, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը անվանափոխել են Է.Ղազարյանի անվամբ, միևնույն ժամանակ վերջինիցս խնդրել՝ իրենց պարտքով տրամադրել ևս 500.000 ԱՄՆ դոլար, որից 142.737.000 ՀՀ դրամը փոխանցվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության հաշվեհամարին և հափշտակվել Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից, իսկ 201.000 ԱՄՆ դոլարը առձեռն ստացել է Գ.Ասրյանը:
«Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության բաժնեմասը ձեռք բերելուց հետո և համոզվելով, որ Ռ.Գևորգյանն ու Գ.Ասրյանը չեն կատարում իրենց պարտավորությունները, Է.Ղազարյանը  2020թ. նոյեմբերի 9-ին Ռ.Գևորգյանին ազատել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնից:
Վերը նշված պայմաններում, Գ.Ասրյանը և Ռ.Գևորգյանը, գիտակցելով, որ պայմանավորված ժամկետներում չեն կարող կատարել ստանձնած  պարտավորությունները և զրկվելու են ընկերությունը հետ ստանալու հնարավորությունից, նախնական համաձայնության են եկել յուրացման եղանակով հափշտակել «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության կողմից նրանց տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը փաստացի և իրավաբանորեն ազատ կամքով իրենց հանձնված ու վստահված, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցները և այդ նպատակով, Է.Ղազարյանի համաձայնության բացակայության և անտեղյակ լինելու պայմաններում, հանձնարարել են ընկերության աշխատակցին՝ «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության անունից հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում և հիշյալ ավտոմեքենաները վաճառել իրենց մատնանշած ընկերություններին՝ վերջինիս տրամադրելով Ռ.Գևորգյանի կողմից «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում՝ դեռևս 01.10.2020թ. թվագրմամբ կազմված լիազորագիրը, որից հետո «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերությանը պատկանող 14 տրանսպորտային միջոցները վաճառվել են տարբեր կազմակերպությունների:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընդհանուր 20 տրանսպորտային միջոցներից հայտնաբերվել և Է.Ղազարյանին է վերադարձվել թվով 10-ը,  2 տրանսպորտային միջոց հայտնաբերվել և ի պահ են հանձնվել դրանք ձեռք բերող կազմակերպությանը, իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 110.660.000 ՀՀ դրամ արժողությամբ 8 անուն տրանսպորտային միջոցները՝ Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից հափշտակվել են:
Բացի այդ, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության սեփականատեր ներկայացած Գ.Ասրյանը և ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանը 2019-2020թթ. ընթացքում Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղ. 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու վերաբերյալ համաձայնության են եկել ՀՀ-ում և արտերկրում բնակվող մի շարք քաղաքացիների հետ, որով պայմանավորված՝ վերջինների և Ասիամեգաստռոյ ՍՊԸ-ի միջև կնքվել են բնակարանների ամրագրման կանխավճարի պայմանագրեր, որոնք իր ստորագրմամբ վավերացրել է Ռ․Գևորգյանը։ Դրանից հետո պայմանագրերով նախատեսված կանխավճարները՝ 854.206.720 ՀՀ դրամը, բնակիչները, հիմնականում կանխիկ՝ առձեռն, տվել են Գ.Ասրյանին և Ռ.Գևորգյանին, սակայն նախատեսված երեք տարում շենքի շինարարությունը ավարտելու և իրենց բնակարաններ հատկացնելու խոստումը չի կատարվել, շինարարությունը դադարեցվել է, որի արդյունքում հիշյալ քաղաքացիներին զրկել են վճարած գումարների դիմաց անշարժ գույք ստանալու հնարավորությունից:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաշինարարատեխնիկական, դատահաշվապահա-կան (ֆինանսա¬տնտեսա¬գիտական) և դատաապրանքագիտական համալիր փորձա¬քննու¬թյան եզրակացությամբ և ապացուցողական մի շարք գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. հոկտեմբերից «Ասիա¬մեգաստռոյ» ՍՊ ընկե¬րու¬թյան բանկային դրամային հաշիվներ ու դրամարկղ ֆիզիկական և իրավաբա¬նա¬կան անձանց կողմից մուտքագրված 1․627․798․526 ՀՀ դրամ դրա¬մա¬կան միջոց¬ներից Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից, նախնական համաձայնությամբ, հափշտակվել է 627.738.746 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում հարուցել, ինչը բավարարվել է և նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի  3-րդ կետով (2 դրվագ), որոնք համապատասխանում են հանցավոր արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ շարժական և անշարժ գույքերի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ սնանկության դատարանի 22.11.2021թ. վճռով «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։
ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կառավարության և ՀՀ գլխավոր դատախազության  արդյունավետ աշխատանքի արդյունքում, սնանկության գործով կառավարչի մասնակցությամբ, ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր, որի շրջանակներում  պարտատերերի խորհուրդը հաստատել է «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 3 անշարժ գույքերի ուղղակի գործարքով վաճառքի ծրագիրը, ըստ որի՝ նշված անշարժ գույքերը ամբողջությամբ, որպես մեկ միասնական կառուցապատման օբյեկտ, օտարվում է «Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերությանը և անշարժ գույքերի իրացումից գոյացած դրամական միջոցները, օրենքով սահմանված և Դատարանի կողմից հաստատված բաշխման ծրագրով, ամբողջությամբ ուղղվելու են ապահովված և չապահովված պահանջների բավարարմանը։

Նշված ընկերությունը, որպես կառուցապատող, պարտավորվելու է ավարտին հասցնել շինարարությունը և բնակարան ձեռք բերած անձանց հատկացնել բնակարանները, հատուցել աշխատողների չվճարված աշխատավարձերը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}