Բռնագաղթած ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է երկու ուսումնական տարով.ԿԳՄՍ փոխնախարար
«Կոտայքի մարզում այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 24.141 անձ կա»,-հրավիրված ասուլիսում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ներկայացնելով Կոտայաքին գումար հատկացնելու կառավարության որոշումը և տեղեկացնելով, որ այն առաջինն է մարզերի շարքում, իսկ ապաստանած բռնագաղթածների թվով երկրորդը Արարատի մարզն է:
Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ 1 մլրդ 360 մլն դրամ պետությունն արդեն հատկացրել է Հայաստանի տարբեր մարզպետարաններին բռնագաղթածների առաջնային խնդիրների լուծման համար:
Բաղդասարյանը հայտնեց, որ100-հազարական դրամները վճարելու համար պետական բյուջեից 10 մլրդ դրամ է հատկացվել, որից 8 մլրդ-ն արդեն ստացել են, իսկ առաջիկա 6 ամիսների համար տան վարձավճարների և կոմունալ ծախսերի համար 27 մլրդ է հատկացվելու, ինչը գումարային կկազմի 38 360 մլրդ դրամը:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում երկու որոշում է ընդունել բռնագաղթածների վերաբերյալ կրթության ոլորտում կարգավորումների համար՝ առաջինով կանոնակարգելով ուսուցիչենրի՝ աշխատանքի ընդունման հարցերը, երկրորդով՝ կփոխհատուցի ուսանողների վարձավճարները ՀՀ բուհերում:
«Այսօրվա տվյալներով ՀՀ դպրոցներում կրթությունը շարունակելու հնարավորություն ունեն 13320 երեխա»,-տեղեկացրեց ասուլիսին հրավիրված ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Փոխնախարարը պարզաբանեց, թե ինչպես կարող են բռնագաղթած երեխաների ծնողները իրենց տեղավորել ՀՀ դպորցներում՝ ասելով, որ ծնողը պետք է դիմի իր հաստատված տեղակայության վայրի հարևանությամբ գործող որևէ դպրոց և եթե լիցենզիայով տեղերն առկա են, ապա երեխան անմիջապես կընդունվի դպրոց առանց փաստաթղթերի ներկայացման:
Արաքսիա Սվաջյանը նաև հայտնեց, որ եթե լիցենզավորված տեղեր չլինեն, ապա պետք է դիմել մարզպետարան, կամ Երևանի քաղաքապետարան, որոնք դպրոց ընտրելու հարցում կուղղորդեն ծնողին:
Փոխնախարարը նաև հավաստիացրեց, որ այն բնակավայրերում, որտեղ բոլոր դպրոցների լիցենզիայով տեղերը զբաղեցված կլինեն, լուծումներ են գտնելու, որպեսզի երեխայի կրթության իրավունքն իրացվի:
Տեղեկացնելով, որ Արցախից 1500 ուսուցիչ է բռնագաղթել Հայաստան՝ Փոխնախարարը հայտնեց, որ ԿԳՄՍ-ն մի ծրագիր է մշակել, որով հեշտացված կարգով այդ ուսուցիչներին աշխատանք կառաջարկվի դպրոցներում և այն այսօր հաստատվեց կառավարության նիստում:
«Աշխատանքի կընդունվեն բոլոր նրանք, ովքեր «Հանրակրթույան մասին» օրենքով մանկավարժի որակավորմամբ հանրակրթական դպրոցներում աշխատելու իրավունք ունեն»,-հայտնեց Սվաջյանը և տեղեկացրեց, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորվել է, բոլոր թափուր աշխատատեղերի բազան, որը կհրապարակվի հոկտեմբերի 16-ից հետո և ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան շարունակել իրենց գործունեությունը:
Փոխնախարարի խոսքով, երբ ուսուցիչն ընտրի աշխատատեղը, այդ պահին առցանց հարթակում ինքնաշխատ եղանակով կձևակերպվի նրա հայտը, որտեղ առկայության դեպքում այդ պահին կարող են ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ այն անել հետո:
Արաքսիա Սվաջյանը նաև հատնեց, որ արցախցի ուսուցիչը կարող է տասն օրվա ընթացքում չեղրկել հայտը և նոր հայտով դիմել՝ նոր վայրերում բնակարաններ վարձելու հնարավորության հետ կապված:
«Ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է երկու ուսումնական տարով, և եթե նա որոշի խզել պայմանագիրը, ապա այդ նույն պայմաններով այլևս աշխատել չի կարողանա: Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքներում նրանք բացի նախատեսված 30 % հավելավճարից, կստանան ամսական ևս 50 հազար դրամ»,- հատարարեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան
- 659.7 մլն դրամ՝ Արցախից բռնագաղթած ուսանողների կրթաթոշակների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան