Լրագրողները դժգոհեցին Ավինյանին՝ միայն իր օրոք է նման բան լինում
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է նորնտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Ավինյանը հենց աստիճանների մոտ դիմավորում է հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյան, Նիկոլ Փաշինյան, իշխանության ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ, դեսպաններ։
Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ հյուրերին ու հարցեր ուղղել, ներկա լինել երդմնակալությանը։ Ավինյանն ի պատասխան լրագրողների դժդոհությունների, որ միայն իր օրոք է նման բան լինում, ասաց, որ ժամը 12։00-ին կարող են մտնել։
Այնուհետև քաղաքապետարանից հայտնեցին, որ ժամը 12:00-ին, տեղի կունենա Տիգրան Ավինյանի ճեպազրույցը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել հոկտեմբերի 10-ին ավագանու անդամների ընտրության արդյունքում. կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 5 անդամ։
Առաջադրված միակ թեկնածուն հենց Տիգրան Ավինյանն է։ Ընտրությանը չէին մասնակցել և այդ օրվա նիստը բոյկոտել էին Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսկացությունը։
Երևանի ավագանու 65 մանդատներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանն ընտրվեց քաղաքապետ
- Մանդատ չունես. Ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
- Քաղաքապետի ընտրության քվեարկությունն ավարտվեց
- Քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է